Երեւանում, այսօր՝ հունիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում. ժամը 10։00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարեւանությամբ, բախվել են Honda մակնիշի 497 LT 61 համարանիշի եւ Mercedes C180 մակնիշի 35 QP 683 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, բախման հետեւանքով Honda-ն դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել հաստաբուն ծառին։ Honda-ի վարորդին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցները դուրս են բերել ավտոմեքենայից, եւ օպերատիվորեն ժամանած Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխել է Էրեբունի բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Աղբյուրը հայտնում է, որ Honda-ն հաշվառված է «Գրանդ Քենդի» ընկերության հաշվեկշռում։