Շվեդիայում հաջորդ տարի պլաստիկ տոպրակների համար հարկ կհայտնվի. 3 կրոն՝  (0,33 դոլար) ստանդարտ եւ 03 կրոն (0,03 դոլար)  ավելի բարակ տոպրակների համար: Արդյունքում ստանդարտ տոպրակի գնումը գնորդի համար մինչեւ 7 կրոն (0,77 դոլար)  կարժենա, հաղորդում է  ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ТВ4-ին:

Նորարարությունն, ըստ նախաձեռնողների գաղափարի, պետք է սպառողներին ստիպի մտածել՝ արդյոք նրանց իսկապես այդքան անհրաժեշտ է այս կամ այն տոպրակը:

Իշխանությունները կարծում են, որ նման թանկացմամբ նրանք կկարողանան ապահովել ԵՄ կողմից տարեկան մեկ մարդու համար սահմանված 40 տոպրակի նորմատիվը:

Բացի այդ նոր հարկը բացի զսպող գործոն լինելուց, կապահովի տարեկան պետական գանձարան 2.9 մլրդ կրոնի (320 մլն դոլար) մուտք:

Հարկի ներդնման ճշգրիտ ամսաթիվը դեռ չի հաղորդվում: