Հունիսի 20-ին Ազգային ժողովն ընդունեց  2018 թ. պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվությունը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը: Փաստաթղթի ընդունման օգտին քվեարկել է 94 պատգամավոր, դեմ` 17:

Նշենք, որ անցյալ տարի բյուջեի եկամուտները կազմել են 1 տրլն 365 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 1 տրիլիոն 527 մլրդ դրամ: Միեւնույն ժամանակ եկամուտների ցուցանիշը կատարվել է 98.3 տոկոսով, իսկ ծախսերը՝ 95 տոկոսով: