2018-ը բյուջեի առումով աննախադեպ եմ համարում համաշխարհային ողջ պատմության ընթացքում, եւ ես շատ եմ կասկածում, որ որեւէ այլ երկրում տեղի ունենար այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, 2018-ի բյուջեի կատարողականի մասին հաշվետվության քննարկման արդյունքների հիման վրա հունիսի 20-ին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ 2018 թվականին Հայաստանում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, վարչապետի 5 ընտրություն, Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններ, մի քանի քաղաքներում արտահերթ ընտրություններ եւ, ի վերջ, տեղի ունեցավ «թավշյա հեղափոխությունը»։

«Եվ ի՞նչ ունենք մենք այս տարվա արդյունքներով մակրոտնտեսական առումով։ Այս տարվա արդյունքներով գրանցվել է 5,2 տոկոսանոց տնտեսական աճ այն դեպքում, երբ կառավարությունը, ընդունելով բյուջեի նախագիծը, կանխատեսել էր 4,5 տոկոս աճ։ Այսինքն՝ կառավարությունը 2018 թվականին չունի որեւէ չկատարած պարտավորություն։ Մակրոտնտեսական կայունությունը պահպանվել է լիովին, եւ այս առումով մենք կարող ենք ասել, որ կառավարությունն իր աշխատանքը փայլուն է կատարել, քանի որ այս բոլոր քաղաքական ցնցումների համատեքստում լիարժեք ապահովել է բնականոն կյանքը երկրում»,- ասել է Փաշինյանը։

Նա անդրադարձավ  նաեւ այս տարվա ցուցանիշներին՝ նշելով, որ 2019-ի առաջին եռամսյակում  7.1 տոկոս տնտեսական աճ է արձանագրվել, ինչը ԵՏՄ տաարծքում ամենաբարձր ցոքւցանիշն է: Ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշի 9.2 տոկոս աճ է արձանագրվել, որը նույնպես  ԵՏՄ տարածքում ամենաբարձր ցուցանիշն է: Նրա հավաստմամբ՝ պետբյուջեի եկամտային մասը գերակատարվել է առնվազն 62 մլրդ դրամով:

«Եթե համարենք, որ 2018-ին Կառավարությունը առնվազն ճգնաժամային կառավարման ռեժիմում էր գտնվում, այս խնդիրը լուծվել է բացառիկ հաջողությամբ: Ես շատ եմ կասկածում, որ աշխարհում կա որեւէ երկիր, որտեղ հեղափոխություն տեղի կունենար եւ մակրոտնտեսական կայունությունը կպահպանվեր եւ տնտեսությունը ռեցեսիայում չէր հայտնվի առնվազն տեւական ժամանակով», – ասաց վարչապետը: