ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությանը քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ։

Դահլիճում ներկա տուժողների աջակիցներից մի կին շարունակ տեղից ռեպլիկներ էր անում՝ դիմելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին։ Նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց դատական սանկցիա կիրառել քաղաքացու նկատմամբ և նրան հեռացնել դատական նիստերի դահլիճից։ Քաղաքացին, սակայն հրաժարվեց ենթարկվել դատարնի օրինական պահանջին։ Շուրջ հինգ րոպե դատական կարգադրիչներին չէր հաջողվում հանդարտեցնել բղավող կնոջը և նրան հեռացնել դահլիճից։ Դատարանը ստիպված եղավ ընդմիջում հայտարարել։ Ի վերջո նրան ուժով հեռացրեցին։