Հունիսի 19-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս Ճանապարհային ոստիկանության ծառայողները կանգնեցրել են 26-ամյա մի երիտասարդի «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան: Նա հայտնել է, որ ավտոմեքենայի սրահի պահոցում ունի իրեն պատկանող ատրճանակ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած Մալաթիայի բաժնի ծառայողներին երիտասարդը ավտոմեքենայի սրահի պահոցից ներկայացրել է «Մակարով» տիպի, 9 մմ տրամաչափի ատրճանակ, որի փամփշտատուփի մեջ առկա է եղել 8 փամփուշտ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: