Հունիսի 19-ին, ժամը 19.35-ին, ոստիկանություն է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ Մաշտոցի պողոտայի մի շենքի 12-րդ հարկում թմրամոլները կրակ են վառել եւ «ծակվում են»:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, արագ տեղ հասնելով, շենքի տանիքում նկատել են երեք երիտասարդի, որոնք ձեռքերից նետել են ինչ-որ իրեր եւ փորձել դիմել փախուստի: Ոստիկանության ծառայողներին հաջողվել է բռնել նրանցից երկուսին ու թմրանյութ օգտագործելու եւ պահելու կասկածանքով բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին: Պարզվել է 35-ամյա եւ 46-ամյա տղամարդկանց ինքնությունը:

Բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված շենքի տանիքում հայտնաբերել է օգտագործված եւ չօգտագործված սրվակներ ու ներարկիչներ: Նշանակվել են դատաքիմիական եւ տոքսիկոքիմիկան փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր: