Մայիսի 11-ին, ժամը 22.40-ին, Այնթապ գյուղի 50-ամյա մի բնակիչ հաղորդում էր տվել, որ իրենց տանը, մոր հոգեհանգստի ժամանակ, արարողության մասնակիցներից մեկը, օգտվելով իրենց անուշադրությունից, ննջասենյակից գողացել է բջջային հեռախոս եւ գումար:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալները Մասիսի բաժնի ծառայողների հետ համատեղ իրացնելով՝ նշված գողությունը կատարելու կասկածանքով հունիսի 19-ին իր տնից բերման է ենթարկվել մայրաքաղաքի Մալյան փողոցի բնակիչ, 38-ամյա մի տղամարդ:

Նա ներկայացվել է Մասիսի քննչական բաժին՝ հարցաքննության եւ ձերբակալվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: