Իրանի հետ ԱՄՆ-ի պատերազմն իսկական աղետ կդռանա, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Դժվար է հաշվարկել Իրանի դեմ ռազմական ուժի կիրառման հետեւանքները, դա աղետի կհանգեցնի». – ասել է նա:

Ավելի վաղ ԻՀՊԿ հրամանատարությունը հաղորդել էր Իրանի օդային տարածությունում խոցված ամերիկյան անօդաչուի մասին:  Ընդ որում ԱՄՆ-ն պնդում է, որ դրոնը գտնվել է միջազգային օդային տարածությունում:

Դրանից հետո ԻՀՊԿ հրամանատար Հուսեյն Սալամին ասել էր, որ Իրանի սահմանները խախտած թշնամին կոչնչացվի: