Փհենյանը սպասում է Վաշինգտոնի պատասխանին: Այս մասին ասել է Հյուսիասային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպմանը, որը պետական այցով ժամանել է Փհենյան, հաղորդում է AFP-ն:

«Հյուսիսային Կորեան ցանկանում է համբերատար լինել, սակայն հույս ունի, որ համապատասխան կողմը կհանդիպի կես ճանապարհին՝ կարգավորման ծրագրերն ուսումնասիրելու համար, որոնք հաշվի կառնեն միմյանց կարեւոր խնդիրները», - ասել է նա, հաղորդում է չինական CCTV պետական հեռուստաալիքը:

Խնդիրը բնութագրելով որպես շատ բարդ եւ նուրբ Սի Ցզինպինն ասել է, որ իր կառավարությունը պատրաստ է կառուցողական դեր խաղալ Կորեական թերակղզու ապամիջուկայնացման գործում:

«Միջազգային հանրությունը ԱՄՆ-ից եւ ԿԺԴՀ-ից բանակցությունների շարունակում եւ արդյունքներ է սապսում», - ասել է նա:

Վերլուծաբանների կարծիքով՝ Կիմ Չեն Ընը կարող է Ցզինպինին խնդրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղերձ փոխանցել, որը կարող է աշխուժացնել բանակցությունները:

Ցզինպինը պետք է հունիսի վերջին Օսակայում G20-ի շրջանակում հանդիպի Թրամփի հետ: