ԽՍՀՄ-ի բացասական փորձը, որը կապված է մյուս պետություններին իրենց կենսակերպը եւ քաղաքական համակարգը պարտադրելու հետ, հաշվի չի առնվում Արեւմուտքում  որոշ երկրների կողմից, նրանք նույն սխալ են գործում, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Չի կարելի մյուս ժողովուրդներին ստիպել ապրել սեփական ձեւով: Սակայն, դատելով ամեն ինչից, ԽՍՀՄ-ի այս տխուր փորձը հաշվի չի առնվում Արեւմուտքի մեր գործընկերների կողմից: Նրանք կրկնում են նույն սխալները ելնելով նրանից, որ իրենք կայսրություն են եւ իրենց քաղաքականությունը կասյերական ձեւով են կառուցում», - ուղիղ կապից հետո լրագրողներին ասել է Պուտինը:

«Մենք չենք ցանկանում վերադառնալ այն վիճակին, որում գտնվում էր ԽՍՀՄ-ը, երբ նա իր հարեւաններին, այդ թվում Արեւելյան Եվրոպայի երկրներին պարտադրում էր իր կենսակերպը, քաղաքական համակարգը եւ այլն: Դա անարդյունավետ է, շատ ծախսատար եւ պատմական հեռանկար չունի», նշել է նա: