Շրի Լանկայի իշխանությունները Զատկի կիրակի ահաբեկչությունների կապակցությամբ առաջին մեղադրանքներն են ներկայացրել անվտանգության ծառայության աշխատակիցներին  «ձախողումների» համար, որոնց հետեւանքով 258 մարդ էր մահացել, հաղորդում է AFP-ն:

9 ոստիկանի նկատմամբ քրեական հետաքննության կիրականացվի  այն բանի համար, որ նրանք կանխարգելիչ միջոցառումներ չեն ձեռնարկել ապրիլի 21-ին երեք եկեղեցիներում եւ հյուրանոցներում պայթյունների նախաշեմին:

Գլխավոր դատախազ Դապուլա դե Լիվերան նշել է, որ  հետաքնության հարցերով հանձնաժողովը  պարզել է, որ պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում հանցավոր անուշադրության համար:

Բոլոր 9 ոստիկանները աշխատել են այն շրջաններում, որտեղ կատարվել են հարձակումները:

Իշխանությունները խոստովանել են, որ հարեւան Հնդկաստանի կողմից  տեղական Ազգային Տաիտ Ջամաթ խմբավորման կողմից սպասվող հարձակման մասին ուղարկված զգուշացումները  անտեսվել են:

Այս ամսվա վերջին Սիրիսենան աշխատանքից ազատել է ազգային հետախուզության պետ Սիսիրա Մենդիսին՝ այն բանից հետո, երբ նա ցուցումներ էր տվել, որ հարձակումները կարելի կլիներ կանխել։

Պաշտպանության նախարար Հեմասիրի Ֆեռնանդոն եւ ոստիկանապետ Փուջիթ Ջայասունդարան նույնպես ենթադրել են, որ Սիրիսենան չի հետեւել պատշաճ ընթացակարգին Հնդկաստանից ստացված հետախուզական տվյալների դիտարկման ժամանակ։

Ֆեռնանդոն ստիպված է եղել հրաժարական տալ, իսկ Ջայասունդարան հեռացվել է աշխատանքից։

Հնդկական հետախուզությունը տեղեկատվություն էր տրամադրել հարձակվողների նպատակների մասին, որոնք ստացել էր Հնդկաստանում կալանքի մեջ գտնվող ջիհադականից դեռ ապրիլի 4-ին։