Գրիգոր Հովհաննեսի Բեքմեզյանն ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ։

ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, ներկայացնելով փակ քվեարկության արդյունքները, նշեց, որ թեկնածությանը կողմ է քվեարկել 107, դեմ 4 պատգամավոր։

Նորընտիր նախագահը երդման տեքստից հետո նշեց. «Իմ կողմից ցանկանում եմ ասել, որ մենք ճիշտ ուղու վրա ենք, եւ ամեն ինչ շատ ճիշտ ու լավ է լինելու, վստահ եղեք` շուտով փոփոխություններ կզգաք»:

Նշենք, որ նրան Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել «Իմ քայլը» խմբակցությունը: ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը եւ ԲԴԽ եւս 4 անդամներ հրաժարական էին ներկայացրել: