ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը  գոհ է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հանդիպումից: Այս մասին ՀՀ ԱԳ նախարարը գրել է թվիթերյան իր էջում։

«Գոհ եմ Բոլթոնի հետ ԼՂ խաղաղ կարգավորման, Հայաստանի ու տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության հարցերի, ինչպես նաեւ ԱՄՆ-ի ու Հայաստանի միջեւ երկկողմ համագործակցության շուրջ ունեցած դրական, բովանդակալից եւ հետաքրքիր քննարկումից։ ԱՄՆ-ն Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ կարեւոր դեր է խաղում որպես ԵԱՀԿ համանախագահ»,-գրել է նա թվիթերյան իր էջում։