ԵՄ պատժամիջոցները Թուրքիայի դեմ՝ կապված Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հորատման հետ, մեղմ չեն լինի։ Այս մասին ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, տեղեկացնում է Cyprus News Agency-ն։

Նա ասել է, որ լիովին աջակցում է Կիպրոսին։ «Այն, ինչ Թուրքիան անում է Կիպրոսի տարածքային ջրերում, միանգամայն անընդունելի է»,- ասել է նա՝ նշելով, որ «Հանձնաժողովին հանձնարարվել է առաջարկել միջոցներ, որոնք անհրաժեշտ է ընդունել, երբ խոսքը վերաբերում է կոնֆլիկտին, եւ մենք դա կանենք, եւ դրանք փափուկ միջոցներ չեն լինի»։

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ «Եվրախորհուրդը պատրաստ է պատշաճ կերպով պատասխանել եւ լիովին համերաշխ է Կիպրոսի հետ»։