Հայ-ռուսական հարաբերությունները եւ ղարաբաղյան խնդիրը չեն որոշվում իշխանությանը գտնվող  անձերով: Հունիսի 21-ին «Կովկաս -2018» համաժողովում այս մասին հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Փորձագետը նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  իշխանությանը գալուց հետո բազմիցս այս կամ այն ձեւով ասել է, որ կարեւոր չէ, թե ինչ է նա ասել, երբ դեռ իշխանության չէր:

«Դրա վառ օրինակն այն է, որ լինելով ընդդմիություն, Փաշինյանը դեմ էր ԵՏՄ-ում Հայաստանի անդամակցությանը, մինչդեռ իշխանության գտնվելով, նա խոսում է Միության շրջանակում հարաբերությունները խորացնելու անհրաժեշտության մասին»,- հավելեց նա: Իսկանդարյանը նշեց, որ հայ-ռուսականա հարաբերությունները եւ ղարաբաղյան խնդիրը որոշվում են ավելի լուրջ գործոններով, քան անձնական գործոնն է, օրինակ՝ այնպիսի խնդիրներով ինչպիսին անվտանգության հարցերն են, աշխարհաքաղաքական գործոնները: