Եվրամիության առաջնորդները ընդգծում են, որ բրեքսիթի մասին համաձայնագիրը չի կարող վերանայվել՝ անկախ այն հանգամանքից, թե ով կդառնա Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետը, փոխանցում է AP-ն:

ԵՄ առաջնորդների գագաթնաժողովում Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելը հայտարարել է, որ բրեքսիթի մասին ներկայիս համաձայնագիրը «լավագույն հնարավոր գործարքն» է:

Նրա խոսքով՝ նշանակություն չունի, թե ով կդառնա Բրիտանիայի հաջորդ վարչապետը:

ԵՄ առաջնորդները ուրբաթ ավելի ուշ կարճ քննարկել են Բրիտանիայում քաղաքական իրադարձությունները, որը պետք է ԵՄ-ն լքի հոկտեմբերի 31-ին: