Հունիսի 21-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:

Ընդգծելով, որ Եվրոպական Միության հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է՝ Տիգրան Ավինյանը կարեւորել է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մեր երկրում իրականացվող բարեփոխումների համատեքստում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Սվիտալսկին ներկայացրել է ԵՄ պատվիրակության կողմից իրականացվող աշխատանքները Հայաստանում բարեփոխումների գործընթացներին աջակցելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հանրային կառավարման ոլորտի հետ կապված համագործակցությանն առնչվող հարցերին: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների եւ գործարար կապերի ողղություններով ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացմանն ուղղված քայլերի շուրջ: