Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի վրացական պատվիրակության ղեկավար Զաքարիա Կուցնաշվիլին հրաժարվել է խորհրդարանի անդամի մանդատից, տեղեկացնում է Interpressnews-ը։

«Քաղաքացիական խաղաղությունն ու համաձայնությունը շատ ավելի արժեքավոր են պատգամավորի պաշտոնից»,- ասել է նա գործակալության հարցազրույցում։

Կուցնաշվիլին Թբիլիսիում նստաշրջանի կազմակերպիչներից էր, որը հանգեցրեց երկրում բողոքի ակցիաների։

Հիշեցնենք, որ նախօրեին հազարավոր ընդդիմադիրներ եւ քաղաքացիական ակտիվիստներ սկսել են բողոքի ակցիաներ Ռուսթավելու պողոտայում, խորհրդարանի շենքի դիմաց, որոնք ուղղված էին Վրաստանի խորհրդարանում ՌԴ Պետդումայի պատվիրակության ներկայության դեմ։