Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Միսնկում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Նիստի մասնակիցների քննարկմանն են ներկայացվել 2018 թվականին ԱՊՀ մասնակից պետությունների տնտեսական զարգացման մակրոտնտեսական ցուցանիշների, ԱՊՀ մասնակից պետություններում արժույթի գնողունակության պարիտետի հիման միջազգային համադրումների ծրագրի ուղղությամբ աշխատանքների իրականացման, ինչպես նաեւ մինչեւ 2025 թվականը թռչնագրիպի եւ նյուկաքասլ հիվանդության դեմ պրոֆիլակտիկայի եւ պայքարի ուղղությամբ համատեղ գործողությունների համալիրի վերաբերյալ փաստաթղթերի նախագծերը:

Նիստի ընթացքում համաձայնեցվել են մի շարք նախագծեր, մասնավորապես՝ նորարարական, էներգետիկ մեքենաշինության, քիմիական արդյունաբերության, առողջապահության, հակամենաշնորհային մարմինների գործունեության եւ գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության վերաբերյալ:

ԱՊՀ տնտեսական խորհրդի մասնակիցները մտքեր են փոխանակել ծառայությունների ազատ առեւտրի համաձայնագրի նախագծի շուրջ: Նիստի ընթացքում զեկուցվել է նաեւ մի շարք միջոցառումների ծրագրերի իրականացման ընթացքը:

ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստի ավարտից հետո այսօր երեկոյան փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկա է գտնվելու Մինսկում կայանալիք Երկրորդ Եվրոպական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը: