Եվրամիությունը սպառնացել է Թուրքիային պատժամիջներով, եթե նա շարունակի անօրինական հորատումը Կիպրոսի մոտակա ջրերում՝ Միջերկրական ծովի արեւելքում, հաղորդում է BBC News-ը:

Նախազգուշացումը հնչել է Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի ժամանակ: Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն անվանել է Թուրքիայի գործողություններն «ամբողջովին անընդունելի»:

«Եվրոպական խորհուրդը հաստատում է Հանձնակատարի առաջարկը, եւ ԵՄ-ի Արտաքին գործերի ծառայությունն անհապաղ կներկայացնի համապատասխան միջոցառումների տարբերակները՝ ներառյալ նպատակաուղղված միջոցները»,-նշվել է հայտարարության մեջ:

Թուրքիան ուղղել է դեպի Կիպրոս նավթ եւ գազ փնտրող նոր նավ, ինչը, ինչպես ակնկալվում է, կհանգեցնի լարվածության մեծացմանը այն բանից հետո, երբ ԵՄ-ը կոչ է արել Անկարային դադարել հորատման իր անօրինական գործունեությունը:

Ավելի վաղ Եվրոպական միությունը քննադատել էր Թուրքիային այդ տարածաշրջանում հորատման իր ծրագրերի առնչությամբ՝ նախազգուշացնելով, որ պատրաստում է համապատասխան միջոցառումներ:

Սակայն Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզն այսօր հայտարարել է, որ Անկարան շարունակելու է ածխաջրերի պաշարների փնտրտուքը: