Աստղագնացության եւ տիեզերական տարածությունը հետազոտելու հարցերով ազգային վաչությունը հրապարակել է անբացատրելի եւ հանելուկային սպիտակ լույսի լուսանկարը, որն արվել էր Curiosity մարսագնացի կողմից Մարսի վրա, հաղորդում է Fox News-ը:

Սեւ-սպիտակ լուսանկարն արվել էր հունիսի 16-ին եւ ուղարկվել Երկիր:

Գիտնականներին դեռեւս պարզ չէ, թե ինչով է պայմանավորված սպիտակ լույսի առաջացումը, քանի որ այն անհետացել է ֆիքսելուց անմիջապես հետո:

Նշվում է, որ դա առաջին դեպքը չէ, երբ մարսագնացը բախվում է այդպիսի անոմալիայի հետ: 2013 թվականին եւս Curiosity-ն նկարել էր սպիտակ լույսը, սակայն այդ ժամանակ հետազոտող Ջասթին Մաքին ենթադրել էր, որ լույսը կարող էր լինել Արեւի արտացոլման արդյունք: