Չինական նավաշինական կորպորացիան (CSIC) ներկայացրել է աշխարհում առաջին «խելացի» սուպերլցանավը, որը կարող է 308 հազար տոննա բեռ տեղափոխել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը:

«Կայչժեն» նավը կառուցվել է Դալյան քաղաքում, այն ունի նորագույն սարքավորում, որը թույլ է տալիս լցանավին ուղեւորվել անօդաչու ռեժիմով: Այն փորձարկումներ է անցել, այդ թվում բաց ծովում:

Տվյալ նավը դասվում է 6-րդ սերնդի բեռնափոխադրող միջոցներին եւ դարձել է թվով 97-րդը: