Մրցակցության վերահսկողության հարցերով ավստրալական կազմակերպությունը մտադիր է կոչ անել ընդունել նոր կանոններ Facebook-ի, Google-ի եւ այլ տեխնոլոգիական հսկաների նկատմամբ, որոնք կարող են թողնել գլոբալ հետեւանքներ, գրում է AFP-ը:

Մրցակցության եւ սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով ավստրալական հանձնաժողովի (ACCC) առաջարկները, հաստատվելու պարագայում, կդառնան թվային հսկաներին զսպելու ամենակոշտ կանոններից մի շարք խնդիրների ֆոնին՝ սկսած անվստահության հարցերից եւ վերջացրած գաղտնի տեղեկատվությունը չարաշահելով՝ նաեւ հաշվի առնելով այդ հսկաների դերը ապատեղեկատվություն տարածելու գործում:

Դեկտեմբերին հրապարակված նախնական հաշվետվության մեջ ACCC-ը մտահոգություն էր հայտնել իրական շուկայական իշխանության առիթով, որով օգտվում են այնպիսի ընկերությունները, ինչպես Google-ն ու Facebook-ը, եւ դրանց գործունեության մեջ թափանցիկության բացակայությունը:

Հաշվետվության մեջ հատուկ ուշադրություն է դարձվել այն ահռելի ազդեցությանը, որը Google-ն ու Facebook-ը թողել են Ավստրալիան լրատվական դաշտի վրա. 2014 թվականից թերթերի եւ առցանց լրատվականների թիվը կրճատվել է ավելի քան 20 տոկոսով, քանի որ հիմնականում թվային գովազդից ստացված եկամուտները պատկանում էին այդ երկու տեխնոլոգիական հսկաներին:

Հաշվետվությունում շարադրված նախնական առաջարկները, ինչպես ակնկալվում է, կներառվեն հունիսի 30-ին հրապարակվելիք վերջնական հաշվետվության մեջ: Այդ առաջարկներից են անձնական տվյալները մշակելու առավել խիստ կանոնները, ինչպես նաեւ անձնական կյանք ներխուժելու համար նոր պատժամիջոցները: