Գիտնականները պարզել են, որ խոշոր գումարով դրամապանակներն ավելի հաճախ են վերադարձնում, հաղորդում է Gazeta –ն՝ հղում անելով Science-ին:

Համաձայն առկա տեղեկատվության՝ գիտափորձմ անցկացվել էր 40 երկրներում եւ 355 քաղաքներում ԱՄՆ-ից եւ Շվեյցարիայից գիտնականների կողմից: Գիտափորձի շրջանակներում մասնակիցներն ավելի քան 17 հազար «կորած» դրամապանակներ էին թողել տարբեր հանրային հաստատություններում՝ սկսած թատրոններից, վերջացրած ոստիկանության բաժիններով: Պարզվել է, որ կորած դրամապանակում գումարի չափն ուղղակիորեն ազդում է դրա վերադարձի հավանականության վրա:

Կորուստը գտած անձանց 51 տոկոսը կապ էր հաստատում տերերի հետ անգամ այն դեպքերում, երբ դրամապանակում կար շուրջ 13 եվրո: Շուրջ 94 եվրոյի պարագայում հետ էին վերադարձնում դրամապանակների 72 տոկոսը: Ցյուրիխի համալսարանի հետազոտող Լուկաս Զյունդը, որը մասնակցել է գիտափորձին, հայտարարել է, որ հասարակության անդամները թերագնահատում են մարդկանց պարկեշտության մասին պատկերացումը: