Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 23-ին հեռախոսազրույց է ունեցել արտերկրում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանի հետ, շնորհավորել ծննդյան տարեդարձի առթիվ և մաղթել երջանկություն ու նորանոր հաջողություններ պատասխանատու գործում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայք էջից: