Հայաստանի Ազգային ժողովը այսօր՝ հունիսի 24-ին շարունակում է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:

Հիշեցնենք, որ արտահերթ նիստի առաջին օրը (հունիսի 21) խորհրդարանը ԲԴԽ անդամ է ընտրել արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին:

Արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 21 հարց, որոնց թվում են.

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին 

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին 

Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: