Չինաստանի իշխանությունները մի շարք երկրների կառուցողական քայլերի հույս ունեն Առեւտրի համաշխարհային կազմակերպության բարեփոխման եւ բաց գլոբալ տնտեսության ամրապնդման հացում Քսանյակի խմբի (G20)՝ Օսակայում կայանալիք գագաթաժողովում, հանուն աշխարհում սաստկացող հովանավորչության դեմ պայքարի։ Այս մասին ասել է Չինաստանի առեւտրի փոխնախարար Վան Շոուվենը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Գլոբալ տնտեսությունը ստիպված է պատասխաններ փնտրել մի ամբողջ շարք մարտահրավերների հաղթահարման համար, մասնավորապես՝ խոսքը որոշ երկրների միակողմանի քաղաքականության դեմ պայքարի մասին է՝ իրենց հովանավորչությամբ հանդերձ,- նշել է նա՝ ելույթ ունենալով միջգերատեսչական մամուլի ասուլիսում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի Ճապոնիա այցին ընդառաջ։- Այդ ամենը հանգեցրել է լարվածության ավելացման գլոբալ առեւտրում, ինչի դեմ պայքարում ենք։ Մենք ակնկալում ենք, որ G20-ի գալիք գագաթաժողովում նոր առաջարկություններ կարվեն, ինչպես նաեւ հույս ունենք, որ Օսակայում առեւտրային գերատեսչությունների ղեկավարների մակարդակով ձեռք կբերվի էական փոխըմբռնում այս հարցի շուրջ։ Առաջին հերթին, դա վերաբերում է ԱՀԿ բարեփոխման կառուցողական ջանքերին, ինչը խիստ անհրաժեշտ է»։

Փոխնախարարը հիշեցրել է, որ Օսակայի համաժողովում կներկայացվեն առաջատար շատ պետություններ, եւ դրա շնորհիվ կլինեն ազատ գլոբալ առեւտրի զարգացման օբյեկտիվ հնարավորություններ։ «Չինաստանը պատրաստ է աշխատել մյուս երկրների հետ՝ արդար, բաց եւ հանդուրժողական առեւտրային համակարգ ձեւավորելու համար՝ ի շահ ներդրողների»,- ընդգծել է նա։

Վան Շոուենը հույս է հայտնել, որ բազմակողմ հանդիպումները G20-ի ընթացքում կնպաստեն սերտ միջազգային ինտեգրման առաջմղմանը ինչպես առեւտրի ոլորտում, այնպես էլ ներդրումային համագործակցությունում, թվային տնտեսության բնագավառում։