Նիկարագուայի հյուպատոսին կիրակի կալանել են մեքսիկական Թափաչուլա քաղաքում (Օահակա նահանգ) երեք անլեգալ կուբացի միգրանտ տեղափոխելու փորձի ժամանակ, տեղեկացնում է լատինամերիկյան երկրի միգրացիայի Ազգային ինստիտուտը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ինստիտուտի տվյալներով՝ հյուպատոս Նամիբիա դել Սոկորո Ֆուենտես Գոնսալեսի մեքենան կանգնեցվել է ստուգման համար Սան Պեդրո Թափանաթեփեք քաղաքի անցակետում։ Մեքենայի ուղեւորները՝ երկու տղամարդ եւ մեկ կին, Կուբայի քաղաքացիներ էին, որոնք Մեքսիկայում գտնվելու լեգալ հիմքեր չունեին։ Նրանք հասցվել են միգրացիոն մարմիններ՝ հայրենիք վերադարձվելու համար։

Իրավիճակը Նիկարագուայի հյուպատոսի հետ կապված՝ բավական բարդ է։ Հետաքննությունը պարզել է, որ նա Նիկարագուայի դիվանագիտական ներկայացուցիչն է Թափաչուլայում 2013 թվականից, բայց նրա դիվանագիտական վիզան ավարտվել է դեռեւս 2017-ի մարտին։ Ընդ որում՝ Մեքսիկայի ԱԳՆ-ում հավատարմագրությունը նա պահպանել է։

Մեքսիկայի միգրացիայի ինստիտուտը նշում է, որ հյուպատոսն ունի դիվանագիտական անձեռնմխելիություն իր պարտավորությունները կատարելիս, բայց այն վերանում է, եթե ապացուցվի նրա մասնակցությունն այնպիսի գործողություններին, որոնք օրենքի սահմաններից դուրս են։ Դիվանագիտական գործող վիզայի առկայությունը հենց հյուպատոսի պատասխանատվության գոտին է համարվում։

Ստեղծված իրավիճակում Մեքսիկայի միգրացիոն իշխանությունները որոշում են ընդունել Նիկարագուայի ներկայացուցչին հանձնել երկրի գլխավոր դատախազությունը՝ գործի հանգամանքների հետագա պարզման համար։

Ընդ որում՝ Կալանումից հետո Ֆուենտես Գոնսալեսը հայտարարությամբ հանդես է եկել Նիկարագուայի ՆԳՆ-ում։ Համաձայն գերատեսչության հաղորդագրության՝ նա պաշտոնից հանվել է թույլ տված խախտումների համար 2019 թվականի փետրվարի 6-ին, իսկ փետրվարի 10-ին տեղեկացվել է այդ մասին։ Սակայն Ֆուենտես Գոնսալեսը այդպես էլ չի հանձնել իր դիվանագիտական փաստաթղթերը՝ դա բացատրելով նրանով, որ դրանք իբր գողացել են։

Նիկարագուայի իշխանությունները Մեքսիկային նաեւ տեղեկացրել են, որ իրենց նախկին աշխատակցուհին դիվանագիտական կարգավիճակ չունի, նշանակում է՝ նրա հանդեպ կարելի է կիրառել լատինամերիկյան երկրի համապատասխան օրենքները։