Baring Vostok (կիպրական Evison ընկերություն) ֆոնդի կառույցը  Խաբարովսկի Վեցերորդ  արբիտրաժային դատարան է ներկայացրել բողոքարկում Ամուրի մարզի Արբիտրաժային դատարանի որոշման դեմ «Վոստոչնի» բանկի 9,9 տոկոս բաժնետոմսերի քոլ-օպցիոնի կատարման մասին՝ հօգուտ Արտեմ Ավետիսկանի «Ֆինվիժն» հոլդինգի։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է ֆոնդի մամուլի ծառայության ներկայացուցիչը։

«Մենք բողոքարկում ենք Ամուրի դատարանի աննախադեպ արագ որոշումը վիճելի օպցիոնի մասին, չնայած ԿԲ հաստատած ակտիվների դուրսբերմանը «Յունիաստրում» բանկից «Վոստոչնիի» հետ միավորման գործընթացում եւ Լոնդոնի տրիբունալի ու Անգլիայի Բարձրագույն դատարանի ուղղակի արգելքին՝ Ռուսաստանում իրականացնել դատավարությունն օպցիոնի պատճառով»,- ասել է Baring Vostok-ի ներկայացուցիչը։

«Մենք կշարունակենք պաշտպանել մեր իրավունքները եւ հասնել ճշմարտության բոլոր ատյաններում, մինչեւ լիակատար հաղթանակ»,- նշել է նա։

«Վոստոչնիի» շուրջ վեճի մասին

Ամուրի մարզի Արբիտրաժային դատարանը մայիսի 17-ին պարտավորեցրել էր Evison Holdings-ին (պատկանում է Baring Vostok ֆոնդին, «Վոստոչնի» բանկի 52 տոկոսի սեփականատերն է) կատարել քոլ-օպցիոն եւ վաճառել բաժնեթղթերի 9,99 տոկոսը «Ֆինվիժն հոլդինգս» ընկերության վարկային կազմակերպությանը (բանկի 32 տոկոս)։ Վերջինի շահառուն Ավետիսյանն է, որը «Յունիաստրումի» տնօրենն է, որը միավորվել է «Վոստոչնիի» հետ 2017-ին։

Զուգահեռաբար, Evision Holdings-ի հայցի վերաբերյալ վեճը քննվում է Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանում։ Baring Vostok-ը Ավետիսյանին մեղադրել է «Յունիաստրում» բանկից միջոցներ հանելու մեջ «Վոստոչնիի» հետ միավորվելուց առաջ՝ պնդելով, որ հենց կասկածելի գործողությունների պատճառով ֆոնդը չի կատարում համաձայնագիրը։ Հունիսի 17-ին Լոնդոնի դատարանը ճանաչեց «Ֆինվիժն հոլդինգս» ընկերության իրավունքը՝ շարունակել դատաքննությունը Ռուսաստանում։

Evison Holdings սեփականատեր, Baring Vostok ֆոնդի հիմնադիր Մայքլ Քալվին «Վոստոչնիից» 2,5 մլրդ ռուբլի հափշտակելու գործի հիմնական ֆիգուրանտն է, գործը հարուցվել է 2019-ի փետրվարին։