Իրանի դեմ կիբեռհարձակումները, որոնց մասին տեղեկությունները լրատվամիջոցներում էին հայտնվել շաբաթ, ապարդյուն էին: Այս մասին երկուշաբթի իր Twitter-յան էջում նշել է Իրանի տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ջավադ Ազարի Ջահրումին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Լրատվամիջոցները հարցնում են Իրանի դեմ կիբեռհարձակումների մասին,- գրել է Ջահրումին: - Հարձակումները հաջողությամբ չեն պսակվել, չնայած [դրանց կազմակերպիչները] շատ ջանք էին ներդրել»:

Իրանցի նախարարի խոսքով՝ «անցած տարի իրանական կողմին հաջողվել է վնասազերծել 33 մլն կիբեռհարձակում»: «Ցանկանում եմ նշել, որ մենք արդեն երկար ժամանակ գործ ունենք կիբերահաբեկչության հետ»,- հավելել է նա:

The Washington Post պարբերականը շաբաթ, վկայակոչելով ամերիկյան հետախուզությունում աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից կիբեռհարձակման անցկացմանը, որի հետեւանքով հրթիռների արձակման կառավարման համար օգտագործվող համակարգչային համակարգերը անջատվել էին: Սպիտակ տունը եւ ԱՄՆ ԶՈՒ Կիբեռհրամանատարությունը այս տեղեկությունը մեկնաբանելուց հրաժարվել էին: