Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է Ուկրաինայի պատգամավորի թեկնածու գրանցել Սաակաշվիլու «Նոր ուժերի շարժում» կուսակցության անդամներին։ Այս մասին տեղեկացնում է ԿԸՀ-ն։

Թեկնածուներն առաջադրվել էին կուսակցությունից ինչպես համապետական բազմամանդատ ընտրատեղամասում, այնպես էլ միամանդատ ընտրատեղամասերում։ ԿԸՀ-ում նաեւ նշում են, որ հանձնաժողովը մերժել է գրանցել Պ.Ս. Բոգոմազովին, որը ցանկանում էր դառնալ քաղաքական կուսակցության ներկայացուցիչ ԿԸՀ-ում՝ խորհրդակցական ձայնի իրավունքով։

Հանձնաժողովը նշում է, որ Սաակաշվիլու կուսակցության համագումարը, որը տեղի ունեցավ հունիսի 10-ին, ընթացել է կուսակցության կանոնադրության պահանջների խախտմամբ։ Ընդ որում՝ ԿԸՀ-ն նախատեսում է ստուգման համար ոստիկանություն հանձնել նիստի որոշման պատճենը եւ «Նոր ուժերի շարժում» կուսակցության խորհրդի նիստի արձանագրության, ինչպես նաեւ արտահերթ համագումարի արձանագրության պատճենը։