Հայաստանի Ազգային ժողովը հունիսի 24-ին առաջին ընթերցմամբ հավանություն է տվել մի շարք օրինագծերի, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։

Խորհրդարանականները, մասնավորապես, արտահերթ նիստի ընթացքում «կողմ են քվեարկել.

«Աղբահանման եւ սանիտարական մաքրման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրինագծին («կողմ» –  87, «դեմ» – 3, ձեռնպահ  – 5);

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծին («կողմ» – 91, «դեմ» – 0, ձեռնպահ – 5);

«2017-2020 թվականներին պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին» օրենքի տարեկան հաշվետվության հաստատման մասին օրինագծին («կողմ» –  98, միաձայն);

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծին («կողմ» – 98, միաձայն);

Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծին («կողմ» –  96, «դեմ» – 1, ձեռնպահ – 2);

Հայաստանի Հանրապետության Վարչակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին («կողմ» – 83, «դեմ» –  5, ձեռնպահ – 11);

«Կալանքի տակ գտնվող անձանց եւ ձերբակալվածների պահման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծին («կողմ» – 97, միաձայն)։

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ ընդունեցին օրենք Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին («կողմ»  – 100, միաձայն)։

Խորհրդարանականները երկրորդ ընթերցմամբ հավանության չարժանացրին «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաիսն օրինագիծը («կողմ»  – 24, «դեմ» –  65, ձեռնպահ – 3)։