Արեւմտյան երկրներն անտեսում են Վրաստանում ազգայնականության եւ ռուսատյացության դրսեւորումները: Այս մասին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է ռուսական տարածաշրջանային հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Արեւմտյան կուրատորները պատրաստ են աչքերը փակել ազգայնականների, ռուսատյացության վայրագությունների վրա, միայն թե խզեն մեր երկրի հետ Վրաստանի ժողովրդի բոլոր կապերը, վերաշարադրեն մեր ընդհանուր պատմությունը»,- ասել է նա:

«Մենք սթափ ենք գնահատում համաշխարհային ասպարեզում Միացյալ Նահանգների եւ նրանց դաշնակիցների դերը»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը:

Սակայն, նրա խոսքով, Ռուսաստանը ոչ մեկից չի պատնեշվում, իրեն չի մեկուսացնում, երկխոսությունից չի հեռանում այն հարցերում, որտեղ համատեղ փոխշահավետ աշխատանքի հնարավորություն կա ամբողջ մարդկության համար ընդհանուր խնդիրների ճնշման նպատակով, ինչպես՝ ահաբեկչությունը, թմրաթրաֆիքը, կազմակերպված հանցավորությունը եւ զանգվածային բնաջնջման զենքի տարածման վտանգները:

Թբիլիսիում հակառուսական ելույթները սկսվել են հունիսի 20-ին: Դրանց համար առիթ էր դարձել Ուղղափառության միջազգային ասամբլեայի գլխավոր վեհաժողովի նստաշրջանի անցկացումը, որն տեղի է ունեցել Վրաստանի խոհրդարանում: Հետեւելով հաստատված արարողակարգին՝ ռուսական պատվիրակության ղեկավար, Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որը ասամբլեայի նախագահն է, զբաղեցրել է խորհրդարանի խոսնակի աթոռը: Այս փաստից դժգոհ ընդդիմությունը տապալել է միջոցառումը եւ մարդկանց բողոքի ցույցի հանել, որն ավարտվել է խորհրդարանը գրոհելու փորձով: Անկարգությունների ժամանակ տուժել է 240 մարդ, ձերբակավել է ավելի քան 300-ը: