Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 24-ին Ստեփանակերտում ներկա է գտնվել Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի նախադեպային որոշումների ընտրանու շնորհանդեսին:

Երկրի ղեկավարը կարեւորել է ժողովածուի նշանակությունը գործնական եւ տեսական առումներով՝ նշելով, որ նման փաստաթղթերի թարմացումը պետք է կրի պարբերական բնույթ: