Անհայտ մոտոցիկլավարը մի քանի կրակոց է արձակել դեպի մզկիթի կողմը իսպանական Սեուտա ինքնավար քաղաքում (անկլավ Աֆրիկայի հյուսիսում, Մարոկոյի հետ սահմանին), տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Efe գործակալությանը։

Այլ տվյալներով՝ հարձակվողները երկուսն են եղել։ Արձակվել է չորս կրակոց, ոչ ոք չի տուժել, բայց մզկիթում խուճապ է սկսվել։

Հարձակվողը (կամ հարձակվողները) փախել են։