Գեղարքունիքի մարզում հունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 16։40-ի սահմաններում Երեւան-Իջեւան ավտոճանապարհի 64 կմ հատվածում բախվել են Երեւանի բնակիչ՝ 34-ամյա Արթուր Գ.-ի վարած BMW X5 մակնիշի 36 AX 034 համարանիշի, Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 43-ամյա Տիգրան Ա.-ի վարած Opel մակնիշի 35 AO 790 համարանիշի եւ Բալահովիտ գյուղի բնակիչ՝ 26-ամյա Կարեն Պ.-ի վարած Opel մակնիշի 35 VC 455 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով Տիգրան Ա»-ի ուղեւորներ՝ Ճամբարակ քաղաքի բնակիչներ, 69-ամյա Լաուրա Ս.-ն, 41-ամյա Արամ Կ.-ն, Կարեն Պ.-ի ուղեւորներ՝ Երեւանի բնակիչ, 30-ամյա Գագիկ Մ.-ն եւ Բալահովիտ գյուղի բնակիչ՝ 22-ամյա Ռադիկ Հ.-ն մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել Սեւանի բժշկական կենտրոն։