Հունիսի 19-ին Երեւանում ՝ Dvin Music Hall-ի նորաբաց rooftop-ում, անցկացվեց հերթական միջոցառումը, որը նվիրված էր յոգայի 5-րդ միջազգային օրվան: 

Յոգայի միջազգայի օրը տոնվում է 2015 թվականից: 2014 թ. ՄԱԿ- ի Գլխավոր ասամբլեան որոշեց հունիսի 21-ը հռչակել որպես Յոգայի միջազգային օր:

«Տոնը նշվում է նաև Հայաստանում: Այս տարի ևս տոնեցինք այդ օրը, բայց էլ ավելի շատ տոնակատարություններով և միջոցառումներով: Հունիսի 14-ին Dvin Music Hall-ի բակում յոգայիֆլեշմոբ էր կզմակերպվել, արդեն հունիսի 15-ին գնացինք Վանաձոր և հուլիսի 23-ին էլ լինելու ենք Գյումրիում: Հունիսի 19-ին Յոգա մարտահրավերի հրավիրեցինք բոլոր յոգայի սիրահարներին կատարելու համար 108 շրջան հատուկ վարժությունների շարք Սուրյա Նամասկար(Բարև Արև) անվանումով»,- պատմեց Լույս յոգա ստուդիան ներկայացնող Սվետլանա Ավագյանը:

Մասնակիցների թիվը աննախադեմ էր, այս անգամ այն հասավ 40-ի, և բոլորը ստացան սերտիֆիկատներ:

Սվետլանայի խոսքով՝ Սուրյա Նամասկար վարժությունների կոմպլեքսը կատարյալ և համապարփակ պրակտիկա է: Այն միտված է բոլոր էներգետիկ կենտրոնները ակտիվացնելուն, նպաստում է մարմնիմեջ ջերմության արտազատմանը և արյան շրջանառության լավարկմանը:

Միջոցառումը կազմակերպվել էր Թովմասյան բարեգործական հիմնադրամի, all.me թվային ցանցի ևՀայաստանում Հնդկաստանի դեսպանատան համագործակցության շնորհիվ:

Թովմասյան բարեգործական հիմնադրամի կազմակերպիչները ներկայացուցիչները Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան և all.me թվային ցանցի հետ միասին կազմակերպեցին միջոցառումը:

all.me-ն թվային էկոհամակարգ է, որը բաղկացած է սոցիալական ցանցից (meNetwork), առեւտրային հարթակից (meMarket) եւ վճարային ծառայությանից (mePay): Յուրօրինակ բիզնես մոդելն օգտատերերին թույլ է տալիս հաղորդակցվել միմյանց հետ, կարդալ հետաքրքիր կոնտենտ եւ վարձատրվել ALL.ME (ME)  թոքեններով ( all.me-ի կրիպտոարժույթը): Պլատֆորմը գովազդային եկամուտների 50 տոկոսը կիսում է օգտատերերի հետ:

Հետևեք մեզ all.me–ի սոցցանցում