Հունիսի 21-ին, Ախալքալաքում 5-րդ հարկից ընկած 7-ամյա երեխային այսօր՝ հունիսի 24-ին կվիրահատեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սուրբ Աստվածամայր ԲԿ վերակենդանացման բաժնի վարիչ Աննա Չոբանյանը՝ նշելով, որ երեխայի ազդրերն են վիրահատելու, քանի որ կոտրվածքներ ունի:

Նա նշեց, որ երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում,   վիճակը գնահատվում է ծանր, սակայն գիտակից է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ախալքալաքում՝ բազմահարկ շենքերից մեկի 5-րդ հարկից 7 տարեկան երեխա է ընկել:

Երեխան տանը միայնակ է եղել։ Ախալքալաքի շրջանային հիվանդանոցում երեխան համապատասխան բժշկական հետազոտություն անցելուց հետո, հունիսի 21-ի երեկոյան տեղափոխել է Երեւան՝ Սուրբ Աստվածամայր ԲԿ։

Երեխայի մոտ կա զուգակցված վնասվածքներ, կրծքավանդակի սալջարդ, կոնքի ոսկրերի կոտրվածք, զույգ ազդրերի կոտրվածք։ Շոկային վիճակում ընդունվել է վերակենդանացման բաժանմունք: