Անցյալ տարի Հաշվեքննիչ պալատը գրանցել է բավականին զգալի գումարի անհամապատասխանություններ: Հունիսի 24-ին ԱԺ արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՊ նախագահ Լեւոն Յոլյանը:

Նրա խոսքով՝ խոսքը մի քանի միլիարդ դրամի մասին է: Յոլյանը նշեց, որ այս ժամանակահատվածում գրանցվել են իրական թվերի եւ հանրապետությունում իրավիճակի աղավաղումների մեծաթիվ փաստեր: «Հաշվեքննիչ պալատն ընդհանուր առմամբ ներկայացրել է 359 տարբեր առաջարկներ»,- հայտնեց նա: Յոլյանը վստահ է, որ այս բոլոր առաջարկները կարող են նպաստել պետական կառույցների գործունեության արդյունավետության բարձրացմանը: