ԱԺ-ն մեր հանրապետության բարձրագույն ամբիոնն է եւ չի կարելի այն դարձնել ինչ-որ բազառի տեղ: Այս մասին, այսօր՝ հունիսի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառանլով ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի նախօրեին արած հայտարարության հետ կապված ԱԺ-ում բուռն քննարկումներին:

«Եթե խոսքը հեգնելու մասին, ես զարմացած եմ, որ արդեն իսկ մատ թափ տալու վիճակ է:Երբեք ոչ մեկին թույլ չենք տա, ոչ մեկի մտքով թող չանցնի էլ: Համենայնդեպս, մեր բոլոր գործընկերներին կոչ եմ անում վերադառնալ կառուցողական դաշտ, որովհետեւ ի վերջո, մենք այստեղ ոչ թե այն հարցերի համար ենք հավաքված, որ քննարկենք, թե ով ինչ ասեց, ինչ գրառում արեց»,-ասաց նա՝ հավելելով, որ մատ թափ տալու երեւույթն ինքը զավեշտալի է:

«Ոչ ոք չի կարող ԲՀԿ-ին սպառնալ: Ավելի շատ հուզական ելույթ էր, չեմ հասկանում՝ ինչի համար: Ամեն ինչ պետք է լինի կոռեկտության ու կառուցողականության դաշտում, հակառակ դեպքում՝ դա ոչ հարգալից վերաբերմունք է մեր ընտրողների, ՀՀ քաղաքացիների հանդեպ»,-ասաց Արման Աբովյանը՝ նկատելով, որ այսօր Աժ-ում մթնոլորտը լարվեց դատարկ տեղը:

«Ես չեմ ուզում մեր գործընկերներին սովորեցնել, թե ինչպես պետք է աշխատել, միաժամանակ հորչդորում եմ վերադառնալ կառուցողական դաշտ»,-ասաց պատգամավորը:

Դիտարկմաը, որ իր ելույթը նույնպես կարող էր ընկալվել որպես մատ թափ տալ, Աբովյանն արձագանքեց. «Ոչ, ես մատ թափ չտվեցի, ես ընդամենը նկարագրեցի այն ոչ առողջ իրավիճակը, որին կարող է բերել դատարկ առճակատումը: Մենք թույլ չենք տո ոչ մեկին մեզ հետ խոսել սպառնալիքների լեզվով: Ոչ մեկին հետաքրքիր չէ այստեղ անառողջ ռազբորկեքը»: