Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի պետական նախարար Աբդել ալ-Ջուբեյրը հայտարարել է, որ եթե Թեհրանը շարունակի իր ագրեսիվ քաղաքականությունը, ապա իր նկատմամբ նոր պատժամիջոցներ կկիրառվեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

2018 թվականի մայիսի 8-ին Վաշինգտոնը հայտարարեց 2015 թվականին կնքված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից դուրս գալու մասին եւ սահմանափակեց Թեհրանի միջուկային մշակումները: 2019 թվականի մայիսի 8-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարեց այդ ծրագրով իր պարտավորությունների մի մասից հրաժարավելու մասին: Նրա խոսքով՝ Թեհրանը կվերսկսի ուրանի հարստացման աշխատանքներն ու կդադարեցնի Արակում ծանր ջրերում ռեակտորի արդիականացումը, եթե գործարքի մասնակիցները 60 օրում չիրականացնեն համաձայնագրի պահանջները, այդ թվում՝ բանկայի ոլորտի եւ նավթի առեւտրի հարցերում:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հունիսի 20-ին հայտարարել է, որ Իրանի հարավում ամերիկյան անօդաչու թռչող սարք է խոցել: ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ներկայացուցչի խոսքով՝ այն խոցվել է միջազգային օդային տարածքում Հորմուզի նեղուցում: Իրավիճակը հերթական անգամ սրել է ԱՄՆ-Իրան հարաբերությունները: