Երեւանի ավագանին իր այսօրվա է հունիսի 24-ի նիստում որոշում կայացվեց փոփոխություն կատարել որոումներից մեկում, որով նախատեսվում է «Արտաքին լուսավորության ցանցի շահագործման եւ պահպանման աշխատանքներ» ծրագրով նախատեսված գումարներն ավելացնել 110 մլն դրամով, Դավթաշեն եւ Նուբարաշեն վարչական շրջանների, Հալաբյան եւ Կիեւյան փողոցերի արտաքին լուսավորության համակարգերի արդիականացման ծրագրի իրականացման համար:

Ծրագիրն իրականացվելու է ՄԱԶԾ-ի աջակցությամբ քաղաքային լուսավորության էներգաարդյունավետության բանձրացմանն ուղղված ծրագրերով:

Փողքաղաքապետ Հայկ Սարգսյանը նշեց, որ նախագծով նախատեսվում է վարչական մասի պահուստային ֆոնդը նվազեցնել 110 մլն դրամով վերոնշյալ ծրագրի իրականացման համար:

Փոխքաղաքապտ Հրաչյա Սարգսյանն էլ ընդգծեց, որ ամեն ինչ պետք է անեն, որ մինչեւ տարեվերջ այս երկու վարչական շրջաններում լուսատուների փոփոխությունն ամբողջությամբ իրականացնեն: Նրա խոսքով, Նուբարաշենում 8 հա տարածքի վրա կիրականացվեն ծառատնկման աշխատանքներ, անտառապատ տարածք է լինելու: Նաեւ Նուբարաշեն վարչական շրջանի ճանապարհներն այսօր ավելի բարվոք վիճակում են: բացի այդ, Նուբարաշենի աղբավայրի ծածկման աշխատանքներ են իրականացվում, որ շոգ եղանակներին հրդեհներ տեղի չունենան:

Փոխքաղաքապետի խոսքով, այս պահի դրությամբ լուսատուների փոփոխության արդյունքում խնայողությունը կազմել է 32 մլն դրամ, մինչեւ տարվա վերջ կկազմի 70 մլն դրամ:

Սրան արձագանքեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը. «Մի խոսքով, Նուբարաշեն վարչական շրջանում բնակարանները սկսելու են թանկանալ»: