Երեւանի ավագանին իր այսօրվա ՝ հունիսի 24-ի նիստում որոշում կայացրեց Երեւանի ենթակայության «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությունից որպես նվիրաբերություն ընդունել վերջինիս սեփականության իրավունքով պատկանող թվով 24 հիվանդանոցային մահճակալները՝ ընդամենը 2,126,304 դրամ հաշվեկշռային արժեքով, եւ թվով 12 մահճակալի կողային սեղանիկները՝ ընդամենը 816,348 դրամ հաշվեկշռային արժեքով:

Նույն որոշմամբ թույլ տրվեց Երեւանի քաղաքապետին՝ այդ  24 հիվանդանոցային մահճակալները 12 մահճակալների կողային սեղանիկները նվիրել Գյումրու «Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությանը:

Առաջարկվում է Երեւանի քաղաքապետին՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել գույքի նվիրաբերության, իսկ Գյումրու «Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության հետ՝ գույքի նվիրատվության պայմանագիր: