Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Ազգային ժողովի այսօր նիստին ամենաշատը քննարկված՝ «սիրուն աղջկա. Թեմային։

«Երբ օրենսդիր իշխանության տղամարդ ներկայացուցիչը դիմում է քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին «սիրուն պետ», «սիրուն աղջիկ» արտահայտություններով` շատ տգեղ է:

Բայց, երբ օրենսդիր իշխանության կին ներկայացուցիչը փորձում է արդարացնել իր խմբակցության ղեկավարի թույլ տված կոպիտ դիմելաձևը, ու նույն արտահայտությունը անում է ԱԺ ամբիոնից, նախադասությունը սկսելով «մինչեւ հիմա այդ սիրուն աղջիկը...», պարզապես ցույց է տալիս, որ նա բացարձակ միտք չունի իր թիմակիցների շահերը պաշտպանելուց բացի պաշտպանել մեր հասարակության այլ խմբերի շահեր:

Այսքանը»,– գրել է նա։

Հիշեցնենք, որ նախօրեին «Լուսավոր հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարությանըֆեյսբուքյան ուղիղ եթերում քննադատել էր Քաղավիացիայի վարչության պետ Տաթևիկ Ռևազյանին և նրա մասին խոսելիս օգտագործել «սիրուն աղջիկ» բառակապակցությունը, ինչին ի պատասխան այսօր Ազգային ժողովի նիստում իշխանական պատգամավորները քննադատական ելույթներ էին հնչեցրել։