Մեծ Բրիտանիան չի կարծում, թե ԱՄՆ-ը կամ Իրանը ցանկանում են պատերազմել, սակայն մտահոգված է, որ երկու երկրները կարող են պատահական պատերազմել: այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ջերեմի Հանթը, հաղորդում է Reuters-ը:

«Մենք շատ անհանգստացած ենք, եւ կարծում ենք, որ կողմերը չեն ցանկանում պատերազմել: Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ՝ լարվածությունը թուլացնելու համար»,- ասել է նա:

Հանթի խոսքով՝ Մեծ Բրիտանիան սերտ կապի մեջ է ԱՄՆ-ի հետ՝ կապված «Պարսից ծոցում շատ վտանգավոր իրավիճակի» հետ: