Գերմանիայի ռազմաօդային ուժերի երկու Eurofighter կործանիչներ վթարի են ենթարկվել երկրի հյուսիսում, հավանաբար բախման հետեւանքով: Այս մասին երկուշաբթի հայտնել է Focus Online պարբերականը՝ վկայակոչելով շրջանային իշխանություններին:

Պարբերականը հայտնում է, որ օդաչուները կատապուլտվել են: