Մերձավոր Արեւելք եւս մեկ ամերիկյան ռազմական նավ է ժամանել՝ Իրանի հետ հարաբերություններում լարվածության մեծացման ֆոնին, հաղորդում է AP-ը՝ հղում անելով ԱՄՆ ռազմածովային նավատորմի հայտարարությանը:

5-րդ նավատորմի պատասխանատվության գոտի է ժամանել USS Boxer դեսանտային նավը, ինչպես նաեւ USS John P. Murtha տրանսպորտային դոկ-ամֆիբիան եւ USS Harpers Ferry դեսանտային նավը:

Ռազմածովային նավատորմը չի հստակեցրել, թե որտեղ են գտնվում նավերը:

Բահրեյնում տեղակայված 5-րդ նավատորմը վերահսկում է Պարսից ծոցում եւ Մերձավոր Արեւելքի շրջակա ջրերում ամերիկյան նավատորմի առկայությունը:

Հիշեցնենք, որ ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրն ու դրան ուղեցկող նավը գտնվում են տարածաշրջանում: Մայիսին այն շտապ ուղարկվել էր տարածաշրջան՝ Իրանի կողմից սպառնալիքի պատճառով: