Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 24-ին անցկացրել է  խորհրդակցություն նվիրված Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ստեղծմանը վերաբերող  հարցերին: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին Արցախի նախագահի մամուլի ծառայությունից

Երկրի ղեկավարը կարեւորել է կառույցի ձեւավորումը՝ համապատասխան հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին նախատեսված աշխատանքների իրականացման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: