Միջազգային էներգետիկ գործակալությունն անհանգստացած է Մերձավոր Արեւելքում լարվածությամբ, ինչը կարող է ազդեցություն ունենալ գլոբալ էներգետիկ անվտանգության վրա: Այս մասին հայտարարել է գործակալության գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլը՝ հավելելով, որ գործակալությունը կգործի մատակարարումների հետ կապված ֆիզիկական ընդհատումների դեպքում:

Նշենք, որ տարածաշրջանում իրավիճակը վատթարացել է Օմանի ծոցում նավթային 2 լցանավերի վրա հարձակումից հետո, որում ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան  եւ Մեծ Բրիտանիան մեղադրում են Իրանին:

Անցած շաբաթ Իրանը հայտարարեց ամերիկյան անօդաչու թռչող սարքի խոցման մասին՝ նշելով, որ այն խախտել է իր օդային տարածքը: Վաշինգտոնում նշում են, որ այն գտնվել է միջազգային տարածքում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարեց, որ Իրանի դեմ նոր պատժամիջոցների կսահմանվեն, իսկ ավելի մանրամասն այդ մասին կհայտարարի հունիսի 24-ին: